Շախմատի Հայաստանի պատանեկան հավաքականը չկարողացավ մրցանակային տեղ գրավել Նիդերլանդների Էյնդհովեն քաղաքում ավարտված մինչև 16 տարեկանների Համաշխարհային օլիմպիադայում։
Հայ շախմատիստները վերջին՝ 9-րդ տուրում, պարտվեցին Ղազախստանի առաջին թիմին ու 12 միավորով զբաղեցրին 8-րդ տեղը։
Չեմպիոնի տիտղոսը նվաճեց Չինաստանի հավաքականը:
Հիշեցնենք՝ նախորդ 8 տուրերում մեր թիմը հաղթել էր Ճապոնիային, Անգլիային, Սլովակիային, Նիդերլանդներին, Հունգարիային, պարտվել Թուրքիայի հավաքականին, ոչ-ոքի խաղացել Չինաստանի ու Ադրբեջանի հետ։