ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի 2023 թվականի խաղում ՉԼգավաթակիր անգլիական «Մանչեսթեր Սիթին» մրցեց Եվրոպա լիգայի հաղթող «Սևիլիայի» հետ։ Հիմնական ժամանակում թիմերը փոխանակեցին մեկական գնդակ։
25-րդ րոպեին Էլ Նեսրին առաջ մղեց իսպանական թիմին։ 63-րդ րոպեին Պալմերը հավասարեցրեց հաշիվը։
Թիմերն այս հաշվով ավարտեցին հիմնական ժամանակն ու հաղթողը որոշվեց 11 մետրանոցներով, որտեղ ավելի դիպուկ էին անգլիական թիմի ֆուտբոլիստները։























































