Հայկ Մարտիրոսյանն առաջին տեղն է զբաղեցրել Ռումինիայում կայացած մրցաշարում։ Այդ մասին հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Արադ քաղաքում անցկացված «16th Arad Open Grand Prix Romania Classic» մրցաշարում Հայկը 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր և զբաղեցրել է 1-ին հորիզոնականը: