Օգոստոսի 13-ից 18-ը Նիդերլանդների Էյնդհովեն քաղաքում անցկացվում է 2023 թվականի շախմատի մինչև 16 տարեկանների համաշխարհային օլիմպիադան:
Առաջնությունն անցկացվում է շվեյցարական մրցակարգով՝ 9 խաղափուլով։ Ժամակարգը՝ 45 րոպե մինչև խաղի ավարտը՝ յուրաքանչյուր քայլի համար 10 վայրկյան հավելումով:
Հայաստանը ներկայացնում են Ռոբերտ Փիլիպոսյանը, Էրիկ Գասպարյանը, Բենիկ Ագասարովը և Նվարդ Հայրապետյանը: