Նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը չորրորդ մրցաշրջանն անընդմեջ դուբլ է ձևակերպում առաջնության 1-ին տուրում։
2020/2021 մրցաշրջանում, որպես Դորտմունդի «Բորուսիայի» խաղացող, Էրլինգը երկու անգամ գրավեց Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դարպասը (3։0)։ 2021/2022 մրցաշրջանի մեկնարկային խաղում նորվեգացին երկու գոլ խփեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դարպասը (5:2):
Անգլիայում իր առաջին մրցաշրջանում հարձակվողը դուբլի հեղինակ դարձավ «Վեսթ Հեմի» դեմ խաղում (2:0): Իսկ երեկ՝ օգոստոսի 11-ին, Պրեմիեր լիգայի 1-ին տուրի խաղում նա ևս դուբլ գրանցեց (3:0)։
Անգլիայի Պրեմիեր լիգայի 2023/2024 մրցաշրջանը մեկնարկել է երեկ՝ օգոստոսի 11-ին, Չեմպիոնշիփի նախորդ մրցաշրջանի հաղթող «Բարնլիի» և գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» խաղով։