«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլի» ակումբում։
Այդ մասին հայտնում է սաուդյան ակումբի մամուլի ծառայությունը։ Ըստ Transfermarkt-ի՝ գործարքի արժեքը կազմել է 12,5 մլն եվրո։
Կեսիեն «Միլանից» տեղափոխվել էր «Բարսելոնա» նախորդ ամառ՝ ազատ գործակալի կարգավիճակով։
«Ալ-Ահլիի» կազմն այս ամառ համալրել էին նաև Ռոբերտու Ֆիրմինուն, Ալան Սեն-Մաքսիմենը, Էդուարդ Մենդին, Ռիյադ Մարեզը։
























































