Սադիո Մանեն Կրիշտիանու Ռոնալդուին անվանել է պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը։
Սենեգալցին այս ամառ է տեղափոխվել սաուդյան «Ալ-Նասր», որի կազմում խաղում է Ռոնալդուն:
«Կրիշտիանուն պատմության լավագույն խաղացողներից մեկն է, եթե ոչ լավագույնը, իհարկե: Նա հեշտացնում է իմ գործը։
Ե՛վ Տալիսկան, և՛ մյուս տղաները հիանալի խաղացողներ են: Ես շատ եմ ուզում այս բոլոր տղաների հետ խաղալ առաջնությունում, որպեսզի ակումբն իսկապես հաջողակ լինի»,- Մանեի խոսքերն է փոխանցում Arab News-ը։
























































