«Լիվերպուլի» և «Բավարիայի» նախկին հարձակվող Սադիո Մանեն խոսել է «Ալ-Նասր» տեղափոխվելու իր որոշման մասին։
Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի առաջնություն էին տեղափոխվել նաև Մանեի նախկին թիմակիցներ Ռոբրտո Ֆիրմինոն, Ֆաբինյոն ու Ջորդան Հենդերսոնը։
«Առաջին հերթին ես զրուցել եմ Ֆիրմինոյի հետ։ Կարծում եմ՝ նա ուզում էր, որ ես գնամ սխալ ակումբ։ Կատակում եմ։ Բայց նա փորձում էր համոզել ինձ միանալ «Ալ-Իթթիհադին»: Եվ ես ընտրեցի «Ալ-Նասրը»:
Տեղափոխության տարբերակը քննարկել եմ ընտանիքիս հետ։ Բոլորը ուրախ էին, քանի որ սա մահմեդական երկիր է։ Հատկապես մայրս խրախուսեց իմ տեղափոխությունը: Ինձ համար դժվար չէր այս որոշումը կայացնելը, ես դա արեցի հանուն իմ հավատքի»,- Մանեի խոսքերն է մեջբերում The National-ը։
























































