«Դալլասի» մարզիչը վստահ է, որ Լիոնել Մեսսիի համար տուգանային հարվածը նույնն է, ինչ մեկ այլ խաղացողի համար 11-մետրանոցը:
«Ակնհայտ է, որ նրա համար դարպասի մոտ տուգանային հարվածը նույնն է, ինչ 11 մետրանոցը մեկ այլ խաղացողի համար: Այսքանը: Չեմ կարծում, որ այստեղ ավելին ասելու բան կա: Սա տեսնում են բոլորը, իսկ Մեսսին այս առումով շատ կայուն է։
Պարզապես պետք է աղոթել, որ գնդակը չդիպչի ցանցին կամ Մեսսին ընկնի վազքի ժամանակ»,- ասել է «Դալլասի» գլխավոր մարզիչ Նիկո Էստևեսը:
Հիշեցնենք, որ նախօրեին արգենտինացին դուբլի հեղինակ դարձավ Լիգայի գավաթի 1/8 եզրափակչի «Դալլասի» հետ խաղում, և արդյունքում «Ինտեր Մայամին» դուրս եկավ մրցաշարի հաջորդ փուլ՝ հաղթելով 11 մետրանոց հարվածաշարում։
























































