Ամերիկյան «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն բարձր է գնահատել 36-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի դերն ակումբում։
«Այս ընթացքում տուգանային հարվածներ շատ են եղել: Միշտ զգացողություն կա, որ Մեսսին գոլ կխփի: Տուգանային հարվածն այն չէ, որ կարող է վերածվել գոլի. 90% դեպքերում դա գոլ չէ:
Բայց երբ գնդակը Մեսսիի մոտ է, հակառակն է՝ 10% է հավանականությունը, որ նա չի խփի, իսկ 90%-ը՝ գոլ կլինի: Այնպես որ, մեր ակումբը պետք է օգտագործի դա»,- Մարտինոյի խոսքերն է մեջբերում MLS-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ նախօրեին արգենտինացին դուբլի հեղինակ դարձավ Լիգայի գավաթի 1/8 եզրափակչի «Դալլասի» հետ խաղում, և արդյունքում «Ինտեր Մայամին» դուրս եկավ մրցաշարի հաջորդ փուլ՝ հաղթելով 11 մետրանոց հարվածաշարում։
























































