«Ռոմայի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչը կարող է կարիերան շարունակել «Ռենում»։ Ֆուտբոլիստն առաջարկ է ստացել ֆրանսիական ակումբից։
Տեղափոխվելուց առաջ Մատիչը ցանկանում է իմանալ՝ արդյոք «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հույսեր կապում է իր հետ, թե ոչ։
35-ամյա սերբն իտալական ակումբ է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդից» 2022 թվականի ամռանը։ Նախորդ մրցաշրջանում նա անցկացրել է 50 խաղ։
Մատիչի պայմանագիրը «Ռոմայի» հետ ուժի մեջ է ևս մեկ տարի։
























































