«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան և Արգենտինայի երիտասարդական հավաքականի ներկայիս մարզիչ Խավիեր Մասկերանոն խոսել է «Ինտեր Մայամիի» կազմում Լիոնել Մեսսիի խաղի մասին։
«Աշխարհի առաջնությունից հետո Մեսսին արդեն լուծել է լավագույն խաղացողի հետ կապված բոլոր վեճերը։ Մեսսին իմ` երբևէ տեսած մեծագույն խաղացողն է։ Մեսսին շատ երջանիկ տեսք ունի Մայամիում՝ վայելելով ոչ միայն ֆուտբոլը, այլև կյանքը»,- Մասկերանոյի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ Մեսսին «Ինտեր Մայամի» է տեղափոխվել 2023 թվականի ամռանը։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը:
























































