ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն կարող է զրկվել հավատարմության բոնուսից, այս մասին իր Twitter-ում հայտնում է լրագրող Անդրես Ռամոսը։
Եթե Մբապեն հրապարակավ ասի, որ ցանկանում է հեռանալ ՊՍԺ-ից, ապա նա կզրկվի 40 միլիոն դոլարի հավատարմության բոնուսից, որը պետք է վճարվի օգոստոսի 31-ին, ըստ աղբյուրի:
Միաժամանակ նշվում է, որ Մադրիդի «Ռեալը» ոչ մի քայլ չի ձեռնարկի հօգուտ Մբապեի, քանի դեռ հարձակվողը հրապարակայնորեն չի հայտարարել, որ ցանկանում է հեռանալ ՊՍԺ-ից։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապեն հրաժարվել է երկարաձգել ՊՍԺ-ի հետ պայմանագիրը։ Ավելի ուշ փարիզցիները հարձակվողին չընդգրկեցին Ճապոնիայում նախամրցաշրջանային հավաքին։
Անցած մրցաշրջանում ֆրանսիացի հարձակվողը ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 29 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
























































