Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլին» 28 միլիոն եվրոյի առաջարկ է արել իտալական «Ռոմային» կիսապաշտպան Ռոջեր Իբանյեսի համար: Այս մասին հայտնում է Foot Mercato-ն։
«Ալ-Ահլին» արդեն համաձայնության է եկել անձամբ խաղացողի հետ, մնում է սակարկել հռոմեացիների հետ փոխհատուցման չափի շուրջ։
Ավելի վաղ արաբական ակումբը պայմանագիր է կնքել Եվրոպայից մի քանի հայտնի խաղացողների հետ՝ Ռիյադ Մահրեզի, Ռոբերտո Ֆիրմինոյի, Էդուարդ Մենդիի և Ալան Սեն-Մաքսիմինի:
Ռոջեր Իբանյեսը չորս մրցաշրջան է պատկանում է հռոմեական ակումբին, որը ֆուտբոլիստին գնել է «Ատալանտայից» 9 միլիոն եվրոյով:
























































