Մոսկվայի ԲԿՄԱ-ն հայտարարել է թիմի նախկին դարպասապահ Վենիամին Մանդրիկինի մահվան մասին։ Նա կյանքից հեռացել է 41 տարեկանում։
Իր կարիերայի ընթացքում Մանդրիկինը հանդես է եկել «Ալանիայում», ԲԿՄԱ-ում, «Տոմում», «Ռոստովում» և Բրյանսկի «Դինամոյում»:
Դարպասապահը երեք անգամ դարձել է Ռուսաստանի չեմպիոն, չորս անգամ հաղթել է Ռուսաստանի գավաթը, երեք անգամ՝ երկրի Սուպերգավաթը։
2005 թվականին Մանդրիկինը ԲԿՄԱ-ի կազմում նվաճել է ՈՒԵՖԱ-ի գավաթը։
Վենիամին Մանդրիկինը մահացել է սրտի կաթվածից, Матч ТВ-ին հայտնել է նրա քույրը՝ Ժաննան։