Հարձակվող Արտյոմ Դովբիկը դարձավ իսպանական «Ժիրոնայի» խաղացող։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Ուկրաինացի ֆուտբոլիստի պայմանագիրը «Ժիրոնայի» հետ կնքվել է հինգ տարով։
Դովբիկը «Դնեպրի» սան է, որի կազմում նախորդ մրցաշրջանում անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 29 գոլի հեղինակ և դարձել Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկու։
Դովբիկը Ուկրաինայի հավաքականի կազմում անցկացրել է 18 հանդիպում և խփել է 6 գոլ։