Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան հայտարարել է, որ ցանկանում է կարիերան ավարտել Մադրիդի «Ռեալում»։
31-ամյա բելգիացին Մադրիդի «Ռեալում» հանդես է գալիս 2018 թվականից։
«Ես շատ երջանիկ եմ «Ռեալում»: Կցանկանայի այստեղ ավարտել կարիերաս։ Բարեբախտաբար, դարպասապահները կարող են երկար խաղալ։
Լուկա Մոդրիչը 37 տարեկան է և դեռ հիանալի է խաղում, ուստի հուսով եմ, որ ես նույնպես կարող եմ երկար խաղալ»,- ասել է Կուրտուան TLN TV-ին տված հարցազրույցում:
























































