«Լոկոմոտիվի» մարզական տնօրեն Դմիտրի Ուլյանովը Матч ТВ-ին ասել է, որ մոսկովյան ակումբը բանակցում է գերմանական «Վերդերի» հետ պաշտպան Նաիր Թիկնիզյանի տրանսֆերի շուրջ։
— Այո, մենք բանակցություններ ենք վարում Բրեմենի «Վերդերի» հետ Թիկնիզյանի տրանսֆերի շուրջ։
— Որքա՞ն է հավանականությունը, որ նա կհեռանա։
— Առայժմ չեմ կարող դա ասել։ Խոսքը նրա տրանսֆերային արժեքի մասին է: Եթե չհամաձայնվենք, նա կշարունակի խաղալ մեր թիմում։
— Դուք 5 մլն եվրո եք ուզում, գերմանացիներն առաջարկում են 4 մլն։
— Եկեք առանց թվերի։ Առայժմ մենք համաձայնության չենք եկել գումարի շուրջ,- ասել է Ուլյանովը Матч ТВ-ին: