«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտարարեց, որ դանիացի հարձակվող Ռասմուս Հոյլունդը միացել է անգլիական ակումբին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակվողը հինգ տարով պայմանագիր կկնքի ՄՅՈՒ-ի հետ՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։
Լրատվամիջոցները հայտնում են, որ դանիացի ֆուտբոլիստի համար «Մանչեսթեր Յունայթեդը» կվճարի ավելի քան 70 միլիոն եվրո:
20-ամյա Հոյլունդը «Ատալանտայում» անցկացրել է ընդամենը մեկ մրցաշրջան։ Իտալական ակումբը նրան գնել է 2022 թվականի օգոստոսին ավստրիական «Շտուրմից» 17,2 միլիոն եվրոյով։
Նախորդ մրցաշրջանում Հոյլունդը բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 16 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:























































