Խորվաթիայի հավաքականի պաշտպան Յոշկո Գվարդիոլը տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի»:
21-ամյա ֆուտբոլիստի հետ կնքվել է հինգ տարվա պայմանագիր։
Լրատվամիջոցները հայտնում են, որ Գվարդիոլը «Ման․Սիթի» է տեղափոխվել «ՌԲ Լայպցիգից» 90 միլիոն եվրոյի դիմաց՝ գումարած 10 միլիոն բոնուս:
Անգլիական ակումբի կազմում Գվարդիոլը հանդես կգա 24-րդ համարով։























































