Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հայտարարել է, որ բրազիլացի պաշտպան Դանիլոն դարձել է «Ծեր Սինյորայի» նոր ավագը։
Ալեքս Սանդրոն և Ադրիեն Ռաբյոն թիմի փոխավագներն են։
Այս մասին հայտնում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ նոր մրցաշրջանում թուրինցիները չեն մասնակցի եվրագավաթային մրցաշարերի։
























































