ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Ալաշկերտը» հյուրընկալվել էր «Դեբրեցենին»։
Առաջին խաղում հաղթանակ էին տարել հունգարական թիմի ֆուտբոլիստները՝ 1-0 հաշվով։ Պատասխան խաղում հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց արդեն հայկական թիմի հաղթանակով՝ 2-1 հաշվով։ Վահե Գևորգյանի թիմի կազմում աչքի ընկան Ուստինովն ու Միմիտոն։ «Ալաշկերտի» կազմում 87-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ Կուտալիան։
Դիմակայության ընդհանուր հաշիվը դարձավ 2-2 և թիմերը լրացուցիչ երկու խաղակես անցկացրեցին, որտեղ գոլեր չգրանցվեցին։
Այսպիսով, թիմերը դիմակայության հաղթողին որոշեցին հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում, որտեղ ավելի դիպուկ գտնվեցին «Դեբրեցենի» ֆուտբոլիստները՝ 3-1։ Այսպիսով, հունգարական թիմը հաղթեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում և դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլ։