ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Փյունիկը» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան քաղաքային մարզադաշտում այսօր ընդունել էր շվեդական «Կալմարին» և 2-1 հաշվով (երկխաղյա դիմակայությունում՝ 4-2) հաղթանակ տարավ՝ դուրս գալով հաջորդ փուլ։
Վերհիշենք մեր թիմի այսօրվա գոլերը, որոնք հեղինակեցին Արտակ Դաշյանն ու Հովհաննես Հարությունյանը։