Արսեն Զախարյանի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում ՊՍՎ-ն, որը փոխարինող է փնտրում Խավի Սիմոնսին։
Ինչպես հայտնում է Eindhoven Dagblad-ը, հարձակվողական ոճի կիսապաշտպանով հետաքրքրված է ՊՍՎ-ն, որի համար «Դինամոն» պահանջում է 12 միլիոն եվրո։ Առայժմ ՊՍՎ-ն Զախարյանի տրանսֆերի վերաբերյալ առաջարկներ չի արել։
Միաժամանակ նշվում է, որ Զախարյանի տրանսֆերի շուրջ «Դինամոյի» և «Ստրասբուրգի» բանակցությունները զարգացող փուլում են։ Եթե ՊՍՎ-ն ցանկանում է «փախցնել» խաղացողին, ապա նրանք պետք է արագ գործեն:
























































