«Սերկլ Բրյուգեի» հարձակվող Այասե Ուեդան տեղափոխվել է «Ֆեյենորդ», հայտնում է նիդեռլանդական ակումբի մամուլի ծառայությունը։
Ճապոնիայի հավաքականի հարձակվողի տրանսֆերի համար «Ֆեյենորդը» վճարել է 9 մլն եվրո։
24-ամյա ֆուտբոլիստը Բելգիայի նախորդ մրցաշրջանի առաջնության ամենաարդյունավետ ֆուտբոլիստներից մեկն էր․ նա դարձել էր 22 գոլի հեղինակ։
Այասեն Ճապոնիայի հավաքականի կազմում անցկացրել է 15 հանդիպում և դարձել է մեկ գոլի հեղինակ։
























































