Ավարտվեց Արաբական չեմպիոնների գավաթի խմբային փուլի եզրափակիչ փուլի «Ալ-Իթիհադ» (Սաուդյան Արաբիա) — «Ալ-Շորտա» (Իրաք) հանդիպումը։ Սաուդյան ակումբը հաղթեց 2:1 հաշվով, իսկ ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման հանդիպման 84-րդ րոպեին դարձավ հաղթական գոլի հեղինակ՝ իրացնելով 11 մետրանոցը։
«Ալ-Իթիհադը» երեք խաղերում առավելագույն հնարավոր միավորներով զբաղեցրեց առաջին տեղը A խմբում: Բենզեման այդ երեք հանդիպումներից յուրաքանչյուրում գոլ է խփել։
Կարիմը այս ամառ է տեղափոխվել «Ալ-Իթիհադ»: Նախկինում հարձակվողը հանդես է եկել Մադրիդի «Ռեալում», որի կազմում հինգ անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան։
























































