ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Փյունիկը» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան քաղաքային մարզադաշտում կընդունի շվեդական «Կալմարին»: Հանդիպումը կայանալու է օգոստոսի 3-ին ու մեկնարկելու է 19։00-ին։
Հանդիպման մասին իր կարծիքն է հայտնել «Փյունիկի» ֆուտբոլիստ Արտակ Գրիոգորյանը։
«Կալմարը» շատ լավ թիմ է, լավ ուսումնասիրել ենք մրցակցին, կոմբինացիոն ֆուտբոլ է խաղում։ Պատրաստ ենք վաղվա խաղին»,- ասել է «Փյունիկի» ֆուտբոլիստը նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ։
Հիշեցնենք, որ այս դիմակայության առաջին խաղում երևանյան ակումբը մրցակցի հարկի տակ հաղթել է 2-1 հաշվով։