Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Ուրարտուն» կընդունի Ռումինիայի չեմպիոն «Ֆարուլին»։
Օգոստոսի 3-ին սպասվող հանդիպման նախախաղային ասուլիսի ժամանակ «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն պատասխանել է լրագրողների հարցերին։
«Չեմ ուզում խառնել բոլոր 4 խաղերը, որոնք անցկացրել ենք, քանի որ մրցակիցները տարբեր էին։
Կարեն Մելքոնյանը ծնկի խաչաձև կապանների վնասվածք է ստացել։ Նա վիրահատության կենթարկվի և կարող է բաց թողնել շուրջ 6 ամիս:
Ֆուտբոլիստների համար շատ դժվար էր փոխարինման դուրս գալուց հետո կատարել այն առաջադրանքները, որոնք ստացել էին։ Մենք երկար ժամանակ չէինք կարողանում հակախաղ գտնել։
Այո, մեր թիմում վնասվածք ստացած շատ ֆուտբոլիստներ կան։ Պերիշան «Զրինսկիի» հետ տնային խաղում ոտքի կոտրվածք է ստացել։ Թվում էր, թե այդ դրվագում ոչ մի լուրջ բան չկա, բայց ոչ։
Էդուարդոն արդեն հիմնական խմբի հետ է մարզվում։ Մագիլևեցը 9-րդ րոպեին վնասվածք ստացավ և փոխարինվեց։ Սերգեյ Մկրտչյանն էլ շուտով կապաքինվի։ Ինչ վերաբերում է Սանոգոյին, ապա նա մկանային վնասվածք էր ստացել, կարելի է ասել, որ նա նույնպես շուտով կավարտի վերականգնողական փուլը։
«Ֆարուլը» «Զրինսկիի» նման այդքան շատ վտանգ չի ներկայացնում ստանդարտների ժամանակ։ Իհարկե, մենք պատրաստվում ենք, վերլուծում ենք մրցակցին։
Ինչ վերաբերում է եղանակային պայմաններին և խոտածածկին, ապա դրանք երկու թիմերի համար էլ նույնն են»,- ասել է Գունկոն։
«Ուրարտու» — «Ֆարուլ» հանդիպումը կկայանա օգոստոսի 3-ին՝ «Ուրարտու» ստադիոնում։ Խաղի սկիզբը՝ 20։00։