«Փյունիկի» և սերբ պաշտպան Ալեքսանդր Միլյկովիչի միջև ավարտվել է պայմանագրի ժամկետը ու կողմերը որոշել են չերկարաձգել այն: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը։
33-ամյա ֆուտբոլիստը երևանյան թիմին միացել էր 2022 թվականի ամռանը «Պարտիզան» ակումբից: Կարճ ժամանակում, Միլյկովիչը դարձավ հիմնական կազմի ֆուտբոլիստ ու իր ներդրումն ունեցավ եվրագավաթային հաջողված մրցաշրջանում։ Թիմի գույներով Միլյկովիչը անցկացրել է 36 հանդիպում, դարձել 2 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:
«Պատիվ էր ներկայացնելը այս ակումբը։ Հույս ունեմ, որ իմ օրինակով արդարացրի բոլորի սպասելիքները։ Ակումբին ու երկրպագուներին մաղթում եմ ամենալավն ու հաջողություններ։ Փյունիկը միշտ կլինի իմ կյանքի մի մասը, վայր, որտեղ ապրել եմ հիանալի պահեր ու ձեռք բերել բազում ընկերներ»,-ասել է ֆուտբոլիստը։