Ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը ակնարկել է, որ առաջիկա ձմռանը կլքի բրազիլական «Գրեմիոն»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ուրուգվայցին ամռանը կարող է տեղափոխվել «Ինտեր Մայամի», սակայն այս ծրագրերը չեն իրականանա մինչև Բրազիլիայում մրցաշրջանի ավարտը։
«Ես պատրաստվում էի ակումբում մնալ երկու տարի։ Ես ուժ զգացի իրականացնելու այս ծրագիրը, այս մասին տեղեկացրի ղեկավարությանը։
Բայց դուք պետք է անկեղծ լինեք ինքներդ ձեզ և ակումբի հետ: Հաջորդ մրցաշրջանում ես այլևս չեմ կարողանա ցուցադրել այն խաղամակարդակը, որն ինձանից սպասում են «Գրեմիոյում»։ Բրազիլական ֆուտբոլը շատ պահանջկոտ է ծանրաբեռնվածության առումով»,- Սուարեսի խոսքերն է մեջբերում Relevo-ն։
























































