«Շալկեի» նախկին պաշտպան Մայա Յոշիդան կարիերան կշարունակի ԱՄՆ-ում, գրել է լրագրող Թոմ Բոգերտը։ 34-ամյա ճապոնացին համաձայնել է պայմանագիր կնքել «Լոս Անջելես Գելեքսիի» հետ։
Այժմ ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակ ունի, քանի որ հուլիսի 1-ին ավարտվել է նրա պայմանագրի ժամկետը գերմանական ակումբի հետ։
Նախկինում ճապոնացի պաշտպանը հանդես է եկել նաև «Սամպդորիայում», «Սաութհեմփթոնում» և «Վենլոյում»:
Նախորդ մրցաշրջանում Յոշիդան բոլոր մրցաշարերում անցկացրել է 31 հանդիպում:
























































