Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Ուրարտուն» հյուրընկալվել էր Ռումինիայի չեմպիոն «Ֆարուլին»: Հանդիպումն ավարտվեց ռումինական թիմի հաղթանակով՝ 3։2 հաշվով։
Խաղի հաշիվը 23-րդ րոպեին բացեց Արտյոմ Մաքսիմենկոն։
28-րդ րոպեին տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձավ Տուդոր Բելուցեն։
38-րդ րոպեին «Ուրարտուի» կազմում տուգանայինից կատարած հարվածով աչքի ընկավ Իվան Զոտկոն
Առաջին կեսի վերջնամասում տանտերերը նորից հավասարեցրեցին հաշիվը․ աչքի ընկավ Ադրիան Մազիլուն։
90+5-րդ րոպեին «Ֆարուլին» հաղթանակ պարգևեց Իոնուտ Լարիեի խփած գոլը։
Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 3-ին։