Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Գաբրիել Աճեմյանը տեղափոխվել է Բեյրութի «Հոմենեթմեն» ակումբ, հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
«Հոմենեթմենը» Լիբանանի հայ համայնքի կողմից մեծ սեր վայելող ակումբ է, որը հաջողությամբ հանդես է գալիս Լիբանանի առաջնությունում, իսկ 2018 թվականին դարձել է երկրի չեմպիոն:
Գաբրիել Աճեմյանը նախկինում հանդես է եկել Հայաստանի երիտասարդական հավաքականում, իսկ 2022 թվականին նշել է իր նորամուտը Հայաստանի ազգային հավաքականի կազմում և դարձել Եվրոպայի փոքր երկրների չեմպիոն: