«Մեծ սաղավարտի» կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջին ռակետ, իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը խոստովանել է, որ «Մեծ սաղավարտի» 22-ակի չեմպիոն և իր հայրենակից Ռաֆայել Նադալն իրեն ուղերձ է հղել Ուիմբլդոն-2023-ի եզրափակիչից առաջ։
Հիշեցնենք, որ Ուիմբլդոնի եզրափակիչում Ալկարասը հաղթել է մրցաշարի յոթակի չեմպիոն, սերբ Նովակ Ջոկովիչին:
«Նադալն ինձ հաղորդագրություն էր ուղարկել։ Նա ինձ գրեց եզրափակիչից առաջ հաջողություն մաղթելու համար, և ես շնորհակալ եմ նրան։ Նրա նման մարդը, խաղացողը, որը եղել և մնում է իմ կուռքը, ինձ ուժ և հաջողություն է մաղթում կյանքիս ամենակարևոր պահին․ դա զարմանալի է։ Եզրափակիչից հետո նա նորից ինձ գրեց. «Շնորհավորում եմ քո հաղթանակի կապակցությամբ։ Վայելիր այն, քանի որ այս պահերը կախարդական են և եզակի»,- Ալկարասի խոսքն է մեջբերել Marca-ն։