Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը շարունակում է իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբում:
Երկրորդ խաղում Հայաստանի հավաքականը 76-63 հաշվով հաղթեց Կիպրոսի հավաքականին:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Վիլյամ Ղարաբեկյանն էր՝ վաստակած 19 միավորով: Նա նաև 8 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 4 արդյունավետ փոխանցում:
Հայաստանի հավաքականը երրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 21-ին՝ մրցելով Ադրբեջանի հետ: