Իսկոն խոսել է «Սևիլիայից» հեռանալուց հետո իր հիասթափության մասին։
Իսկոն «Սևիլիա» էր տեղափոխվել 2022 թվականի ամռանը՝ «Ռեալում» 9 տարի խաղալուց հետո, սակայն մի քանի ամիս անց լքել է ակումբը՝ մարզական տնօրեն Մոնչիի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով։
«Ես երջանիկ էի «Սևիլիայում», և չնայած մենք դժվար ժամանակներ էինք ապրում, բայց համոզված էի, որ առաջ ենք անցնելու, և ի վերջո դա արեցինք:
Բայց ամեն ինչ այնպես չէր, ինչպես գրում է մամուլը, հատկապես Սևիլիայում, ասում են, որ ես փախել եմ նավից։ Ոչ, դա իմ ոճը չէ: Ես երկար տարիներ եմ անցկացրել «Ռեալում» և երբեք չեմ հանձնվել, միշտ փորձել եմ պայքարել տեղի համար, երբեմն դա ինձ հաջողվել է, երբեմն՝ ոչ… Բայց կյանքում երբեք չէի փախչի նավից:
Ես տուն վերադարձա դժգոհության զգացումով… Ես տեղափոխվեցի այս ակումբ, քանի որ Լոպետեգին զանգահարեց ինձ՝ ասելով, որ հետաքրքրված է ինձնով, որ մենք լավ թիմ ունենք… Ես հիացած էի։
Ես 4 անգամ նվազեցրի աշխատավարձը՝ «Ռեալում» ստացածիս համեմատ, և երբ եկա, ակումբում մարդիկ ինձ ասացին, որ Մոնչին դեմ է իմ տեղափոխությանը։ Ես ուզում էի խաղալ մի մարզչի հետ, որը միշտ ապավինում է ինձ, բայց տեղի ունեցավ դա…
Պատկերացրեք, թե ինչ վիճակում եմ տուն եկել։ Չորս ամիս մնացի Սևիլիայում՝ տեղափոխվելով երեք երեխաների հետ… Եվ հետո հանկարծ գիտակցեցի, որ վստահ չեմ՝ ինչ է լինելու հետո։ Դժվար է, բայց պետք է ուժեղ լինել և առաջ նայել:
-Դուք լաց եղե՞լ եք դրա համար:
-Ես չեմ լացել: Ես ինձ շատ էի խղճում, բայց գիտեմ, որ արտոնյալ եմ։ Ես վայելել եմ ֆուտբոլը, տիտղոսներ նվաճել։
Այո, ես տխուր էի և հիասթափված։ Բայց ես տեղյակ եմ իմ արտոնյալ դիրքի մասին, քանի որ կան շատ ավելի լուրջ խնդիրներ ունեցող մարդիկ։ Ես փորձում եմ կենտրոնանալ սրա վրա: Ես 31 տարեկան եմ, դեռ ցանկանում եմ շարունակել խաղալ և աշխատում եմ դրա համար,- ասել է Մադրիդի «Ռեալի» և «Սևիլիայի» նախկին կիսապաշտպանը։
























































