Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկան տղաների հավաքականն այսօր անցկացրել է իր վերջին մարզումը Կոսովո մեկնելուց առաջ:
Նշենք, որ Մ16 տղաների տարեկանների հավաքականն ընդգրկվել է Եվրոպայի առաջնության С դիվիզիոնի B ենթախմբում, որտեղ կմրցի Ալբանիայի, Կիպրոսի, Սան Մարինոյի և Ադրբեջանի հավաքականների հետ:
Հանդիպումները կկայանան 2023 թվականի հուլիսի 19-ից 27-ը Կոսովոյի Պրիշտինա քաղաքում: