Իսպանացի թենիսիստ, Ուիմբլդոնի 2023 թվականի չեմպիոն Կառլոս Ալկարասը կպահպանի ATP-ի վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը:
«Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարում 20-ամյա Ալկարասը 5 սեթում հաղթեց Նովակ Ջոկովիչին։ Հանդիպումն ավարտվեց 1:6, 7:6 (8:6), 6:1, 3:6, 6:4 հաշվով։
Սա «Մեծ սաղավարտի» երկրորդ տիտղոսն է իսպանացի թենիսիստուհու կարիերայում։ Նախորդ տարի նա հաղթել էր ԱՄՆ բաց առաջնությունում։