Աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Կարլոս Ալկարասը Ուիմբլդոնի կիսաեզրափակիչում հաղթել է աշխարհի երրորդ ռակետ, ռուս Դանիլ Մեդվեդևին 6:3, 6:3, 6:3 հաշվով և դուրս եկել «Մեծ Սաղավարտի» մրցաշարի եզրափակիչ։
20-ամյա Ալկարասը կարիերայի ընթացքում երկրորդ անգամ է հասել «Մեծ Սաղավարտի» եզրափակիչ։ Նա ԱՄՆ-ի բաց առաջնության նախորդ տարվա չեմպիոնն է։
Կիրակի՝ հուլիսի 16-ին, Ալկարասը եզրափակիչում կմրցի սերբ թենիսիստ, աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչի հետ։
Ուիմբլդոնի մրցանակային ֆոնդը կազմում է 44․7 մլն ֆունտ ստերլինգ։