Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը մեկնաբանել է Ուիմբլդոնի եզրափակիչ դուրս գալը։
«Ես զգում եմ, որ 36-ը նոր 26-ն է: Այս սպորտաձևն ինձ շատ բան է տալիս կյանքում: Ես հավերժ երախտապարտ եմ: Կաշխատեմ լինել ազնիվ, վերադարձնել պարտքը այս սպորտաձևին ու խաղալ այնքան, որքան կարող եմ»,- ֆուտբոլիստի խոսքն է մեջբերել մրցաշարի թվիթերյան պաշտոնական էջը։
Կիսաեզրափակիչում Ջոկովիչը 6:3, 6:4, 7:6 հաշվով հաղթել է իտալացի Յանիկ Սիներին։ Եզրափակիչում սերբ թենիսիստը կմրցի Կարլոս Ալկարաս — Դանիլ Մեդվեդև զույգի հաղթողի հետ։