Ուիմբլդոնի յոթակի չեմպիոն, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը 9-րդ անգամ դուրս եկավ «Մեծ Սաղավարտի» մրցաշարի եզրափակիչ։
Ուիմբլդոնի կիսաեզրափակիչում Ջոկովիչը 6:3, 6:4, 7:6 (7:4) հաշվով հաղթեց աշխարհի ութերորդ ռակետ, իտալացի Յանիկ Սիներին։ Հանդիպումը տևեց 2 ժամ 46 րոպե։
Եզրափակիչում սերբ թենիսիստը կմրցի Կարլոս Ալկարաս — Դանիլ Մեդվեդև զույգի հաղթողի հետ։