Ռոբերտ Հովհաննիսյանը Իսպանիայում ընթացող «Benasque Open 2023» շախմատի միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է:
Հայ շախմատիստը 7 հնարավորից վաստակել է 6.5 միավոր։
Մրցաշարին մասնակցում է նաև Հայկ Մարտիրոսյանը, ով վաստակել է 6 միավոր և այժմ կիսում է 2-13-րդ հորիզոնականները:
Հաջողություն ենք մաղթում մեր շախմատիստներին վերջին 3 խաղափուլերում: