«Ալաշկերտի» կազմը համալրել է Գվինեա-Բիսաուն ներկայացնող կենտրոնական կիսապաշտպան Միմիտո Ռոշան: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
25-ամյա ֆուտբոլիստը պորտուգալական ֆուտբոլի սան է, 3 մրցաշրջան անցկացրել է «Վիտորիա Գիմարայեշի», 2 մրցաշրջան՝ «Ակադեմիկայի» կազմում:
Միմիտոն հանդես է եկել նաև 🇬🇷 հունական «Պանաիտոլիկոս», 🇧🇬 բուլղարական «Չեռնո Մորե» թիմերում, իսկ նրա նախորդ ակումբը ռումինական «Արջեշն» էր:
Գվինեա-Բիսաույի ազգային հավաքականի անդամ հանդիսացող Միմիտոն ժամանակին ներկայացրել է Պորտուգալիայի Մ-19 (2 խաղ) և Մ-20 (6 խաղ) հավաքականները