«Սևան» ֆուտբոլային ակումբը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագրերը միանգամից 4 ֆուտբոլիստի հետ։
Ակումբի մամուլի քարտուղարության հաղորդմամբ, թիմից հեռացել են Սուլտան Ակսանովը, Վոլոդիմիր Ուլդյակովը, Արկադի Թումանյանը և Մաքսիմ Բուկատարուն։
«Սևան» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնել և հաջողություն մաղթել կարիերայի հետագա ընթացքում։