Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանը, Մ16 տարեկան տղաների գլխավոր մարզիչ Զորիկ Իսաջանին և Հայաստանի հավաքականի խաղացող Գաբրիել Աճեմյանը Գլենդելում այցելել են կառուցման փուլում գտնվող հայ-ամերիկյան թանգարան:
Կառույցի ղեկավարներ Պերճ Կարապետյանը և Շանթ Սահակյանը մանրամասն ներկայացրել են նախագծի մասին և պատմել իրականացվող աշխատանքներից:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանը հանդիպման ընթացքում նշել է. «Սա հրաշալի նախագիծ է, և մենք անհամբերությամբ կսպասենք թանգարանի բացմանը: ԱՄՆ-ում հայերը մեծ պատմություն ունեն և շատ լավ է, որ կլինի նման կենտրոն, որտեղ այցելուները ավելի մանրամասն կիմանան այդ պատմության մասին»:
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին և 17-ին Հայաստանի հավաքականը Լոս Անջելես քաղաքում ընկերական հանդիպումներ կանցկացնի Ֆրանսիայի հետ։