Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական էջը շնորհավորել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին հայր դառնալու առթիվ։
«Հայաստանի ազգային հավաքականի ավագը հայր է դարձել։ Շնորհավորում ենք Հենրիխին և Բեթիին՝ փոքրիկի լույս աշխարհ գալու կապակցությամբ»,-գրված է ՀՖՖ-ի հրապարակած լուսանկարի նկարագրությունում։
Հիշեցնենք, որ նորածինին կոչել են Համլետ՝ ի պատիվ Հենրիխ Մխիթարյանի հոր՝ Համլետ Մխիթարյանի։