«Լիվերպուլը» ձեռք է բերել «Բրայթոնի» կիսապաշտպան Ալեքսիս ՄակԱլիստերին, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
24-ամյա ֆուտբոլիստը հաջողությամբ բուժզննում է անցել և համաձայնեցրել անձնական պայմանները՝ դառնալով «կարմիրների» առաջին ձեռքբերումը ամառային տրանսֆերային պատուհանում:
Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ ֆուտբոլիստի պայմանագիրը նոր ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։
2022/23 մրցաշրջանում ՄակԱլիստերը «Բրայթոնի» կազմում անցկացրած 40 խաղում դարձել է 12 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։