Հունական արմատներով ավստրալացի ֆուտբոլային մասնագետ Անգելոս Պոստեկօղլուն նշանակվել է «Տոտենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնում, հայտնում է Պրեմիեր լիգայի ակումբի կայքը։
47-ամյա մասնագետը չորս տարվա պայմանագիր է կնքել «Տոտեմհեմի» հետ: Նա իր պարտականությունները կսկսի հուլիսի 1-ից։
Պոստեկօղլուն «Սելթիկը» մարզում է 2021 թվականից։ Նրա օրոք ակումբը երկու անգամ դարձել է Շոտլանդիայի չեմպիոն, երկու անգամ նվաճել Լիգայի գավաթը և դարձել ազգային գավաթի հաղթող։
2013-2017 թվականներին Պոստեկօղլուն եղել է Ավստրալիայի հավաքականի գլխավոր մարզիչը։