Արտաշատի մարզադաշտում ընթանում են շինարարական աշխատանքներ․ հիմնովին վերանորոգվում են տրիբունայի նստատեղերը, սանհանգույցները, լոգարանները և վարչական շենքը։
Այս օրերին արդեն իրականացվում են նաև ստադիոնի վազքուղիների գծանշման աշխատանքները։
«Կարծես թե հասել ենք վերջակետին և մի քանի օրից կստանանք վազքուղիների սերտեֆիկատը ունենալով միջազգային չափանիշներին համապատասխան ստադիոն»,- այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍՆ Սպորտի քաղաքականության վարչության պետ, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նարինե Շահբազյանը։