Բոստոնի (ԱՄՆ) «Թի Դի Գարդեն» մարզադաշտում կայացել է Արևելյան կոնֆերենցիայի եզրափակիչի յոթերորդ խաղը, որում «Բոստոն Սելթիքսը» ընդունել է «Մայամի Հիթին»: Հանդիպումն ավարտվել է հյուրերի հաղթանակով՝ 103:84 հաշվով։
Տանտերերի կազմում դաբլ-դաբլ է ձևակերպել Ջեյսոն Տատումը։ Նա ունի 14 միավոր և 4 արդյունավետ փոխանցում։ Բացի Ջեյսոնից, «Բոստոնի» երկու խաղացողներ ունեն ավելի քան 14 միավոր՝ Ջեյլեն Բրաունը (19) և Դերիկ Ուայթը (18):
«Մայամի Հիթի» առաջատար Ջիմի Բաթլերը վաստակել է 28 միավոր, 7 անդրադարձ և 6 արդյունավետ փոխանցում: Հարձակվող Կալեբ Մարտինը վաստակել է 26 միավոր:
Շարքի հաշիվը 4-3 է՝ հօգուտ «Մայամիի», ինչի շնորհիվ թիմը դուրս է եկել NBA-ի եզրափակիչ։ «Մայամին» կհանդիպի «Դենվեր Նագեթսի» հետ, որն իր սերիայում հաղթել է «Լոս Անջելես Լեյքերսին»: